Կառավարության որոշումներ

30 Հոկտեմբերի 2008, 1234 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 338 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 3-ի «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 338 որոշման 2-րդ կետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները`

1) 4-րդ կետը «Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի միջոցով» բառերից հետո լրացնել «մաքսային հայտարարագրի 41-րդ սյունակում նշելով ճանապարհային վճարի «85» ծածկագիրը և գանձված գումարի չափը, որը հանդիսանում է ճանապարհային վճարի վճարման փաստը հավաստող փաստաթուղթ:» բառերով.

2) ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետը.

3) 6-րդ կետում «ապա Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս ճանապարհային վճար վճարողներին Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները տալիս են արտոնության հավաստագիր (N 2 ձև), որը ճանապահային վճար վճարողը պահպանում է հետագայում ճանապարհային վճարի արտոնությունը հավաստելու նպատակով» բառերը փոխարինել «մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմինը մաքսային հայտարարագրի 37-րդ սյունակում նշում է մաքսային վճարի արտոնության ծածկագիրը, որը հանդիսանում է ճանապարհային վճարի արտոնությունը հավաստող փաստաթուղթ:».

4) 7-րդ կետում «արտոնության հավաստագիր տալու» բառերը փոխարինել «արտոնություն տալու» բառերով.

5) ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետը.

6) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության մարմինների կողմից իրականացվող ընտրանքային ստուգումների ժամանակ հայտնաբերված` առանց ճանապարհային վճարի վճարումը կամ արտոնությունը հավաստող փաստաթղթի երթևեկող տրանսպորտային միջոցի երթևեկությունը դադարեցվում է մինչև օրենքով սահմանված կարգով և չափով սահմանված ճանապարհային վճարի և դրա վճարումն ուշացնելու համար նախատեսված տույժերի վճարումը հավաստող անդորրագրեր ներկայացնելը:

Եթե սույն կետում նշված ընտրանքային ստուգումների արդյունքում բացահայտվում է, որ Հայաստանի Հանրապետություն մուտք գործած ավտոմեքենան շահագործվում է ոչ այն անձի կողմից, ում տրամադրվել է սույն կարգի 6-րդ կետով տրված արտոնությունը, ապա այդ պահին ճանապարհային ոստիկանության մարմինների կողմից դադարեցվում է ավտոմեքենայի երթևեկությունը և վերցված փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 204-րդ հոդվածի պահանջների կիրառումն ապահովելու նպատակով` բացառությամբ այն դեպքի, երբ արտոնություն ստացած անձը գտնվում է տվյալ ավտոմեքենայում:».

7) 13-րդ կետում «կամ արտոնության հավաստագրի» բառերը փոխարինել «մաքսային հայտարարագրի» բառերով, իսկ «այդ անդորրագրերը (արտոնության հավաստագրերը)» բառերը` «մաքսային հայտարարագիրը (անդորագրերը)» բառերով.

8) ուժը կորցրած ճանաչել NN 1, 2 և 5 ձևերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: