Կառավարության որոշումներ

23 Հոկտեմբերի 2008, 1231 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 16-Ն որոշման 1-ին կետում և 1-ին կետի 1-ին ենթակետում «Հրազդանի պոլիկլինիկա» բառերը փոխարինել «Հրազդանի բժշկական կենտրոն» բառերով: