Կառավարության որոշումներ

30 Հոկտեմբերի 2008, 1229 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) վերնագրից հանել «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և» բառերը.

2) 1-ին կետի «ա» ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և», «և Հայաստանի Հանրապետությունում արտադրված» բառերը.

3) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «բ» և «գ», 2-րդ կետի «բ» և «ե» ենթակետերը, 3-րդ կետը, 5-րդ կետի «գ» ենթակետը, 6-րդ կետի «ա», «բ», «դ» ենթակետերը.

4) 4-րդ կետում «չդրոշմավորված» բառը փոխարինել «չդրոշմավորված` ներմուծված» բառերով, իսկ «Հայաuտանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքuային պետական կոմիտեի հետ համատեղ» բառերը` «մաքսային մարմինը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: