Կառավարության որոշումներ

23 Հոկտեմբերի 2008, 1225 - Ն

ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մինչդատական վարույթին վերաբերող ցուցանիշների համակարգված միասնական վիճակագրություն վարելու, Հայաստանի Հանրապետության հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ներկայացվող քննչական աշխատանքի մասին հիմնական տվյալների ամսական, քննչական աշխատանքի և հանցագործությունների մասին դիմումների ու հաղորդումների քննարկման վերաբերյալ կիսամյակային և տարեկան վիճակագրական հաշվետվությունների ձևերը միասնական դարձնելու, ինչպես նաև դրանք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն ներկայացնելու ընթացակարգերը հստակեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ներկայացվող քննչական աշխատանքի մասին հիմնական տվյալների ամսական վիճակագրական հաշվետվության միասնական ձևը (ձև N 1.1 Մ) և դրա լրացման ու ներկայացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ներկայացվող քննչական աշխատանքի մասին կիսամյակային և տարեկան վիճակագրական հաշվետվության միասնական ձևը (ձև N 1 Մ) և դրա լրացման ու ներկայացման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության հետաքննության և նախաքննության մարմինների կողմից ներկայացվող հանցագործությունների մասին դիմումների ու հաղորդումների քննարկման վերաբերյալ կիսամյակային և տարեկան վիճակագրական հաշվետվության միասնական ձևը (ձև N 2 Մ) և դրա լրացման ու ներկայացման կարգը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: