17 Փետրվարի 2005, 153 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՈՆԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՏԱՐԵԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԻ ՁԵՎՈՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համակարգի զարգացման ֆոնդի 2005 թվականի միջոցների օգտագործման ուղղությունները` տարեկան ծախսերի նախահաշվի ձևով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին`
ա) թույլատրել, համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի, սույն որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համակարգի զարգացման ֆոնդի 2005 թվականի միջոցների օգտագործման ուղղությունների տարեկան նախահաշվում ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ նախատեսված հոդվածների միջև կատարել վերաբաշխում, բայց ոչ ավելի, քան այդ ծախսերի ընդհանուր ծավալի 15 տոկոսը.
բ) մեկշաբաթյա ժամկետում հաստատել սույն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համակարգի զարգացման ֆոնդի 2005 թվականի տարեկան ծախսերի նախահաշվով նախատեսված ծախսերի եռամսյակային համամասնությունները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։