30 Հոկտեմբերի 2008, 1216 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 5-ի N 666-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 410-Ն որոշման համաձայն (1-ին կետի «դ» ենթակետ) Կառավարական N 3 մասնաշենքի 8-րդ հարկից Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը հատկացված 120 քառ. մետր մակերեսով օժանդակ տարածքը հիմնանորոգելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2008 թվականի 4-րդ եռամսյակում հատկացնել 17000000 դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վերանորոգման աշխատանքներն ավարտել սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 25 աշխատանքային օրվա ընթացքում: