10 Փետրվարի 2005, 152 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀԱԳՐԵՐԻ ԵՎ ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
ա) Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ,
Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ,
Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ,
Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ,
Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ,
Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ,
Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ,
Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ,
Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ,
Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ,
Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ,
Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան
Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչմանն արժանացած անձանց պատվավոր կոչումները հավաստող շնորհագրերի ձևերը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող,
Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատող,
Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ
Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչմանն արժանացած անձանց պատվավոր կոչումները հավաստող շնորհագրերի և կրծքանշանների ձևերը` համաձայն N 2 հավելվածի:
2. Պատվավոր կոչումները հավաստող շնորհագրերի և կրծքանշանների ձևերն ստեղծած «Գրաֆիկա-Ա» գիտատեխնիկական կենտրոնի ստեղծագործական խմբի հեղինակային վարձատրությունը` 300.0 հազ. դրամի չափով, իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 07 խմբի 06 ենթախմբի «04. Պետական աջակցություն մշակութային միջոցառումների իրականացմանը» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության
2002 թվականի ապրիլի 29-ի «Գիտության, կրթության, ժուռնալիստիկայի, մշակույթի, արվեստի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների արժանացած անձանց պատվոգրերի, կրծքանշանների, ինչպես նաև պատվավոր կոչումները հավաստող վկայականների ձևերը հաստատելու մասին» N 472 որոշումը, բացառությամբ որոշման 1-ին կետով կրծքանշանների ձևը հաստատելու մասի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: