23 Հոկտեմբերի 2008, 1212 - Ա
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` անվճարունակության գործերով կառավարիչներ Արթուր Սարգսյանին` 60.0 հազ. դրամ, Սաղաթել Ալեքսանյանին` 90.0 հազ. դրամ, Արտակ Հարությունյանին` 90.0 հազ. դրամ, Սերգեյ Դոյդոյանին` 90.0 հազ. դրամ, Սուսաննա Ասլանյանին` 30.0 հազ. դրամ, Արսեն Չիտչյանին` 30.0 հազ. դրամ և Ֆրունզիկ Լալայանին` 60.0 հազ. դրամ վճարելու նպատակով Հյուսիսային քաղաքացիական դատարանին 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 450.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):