3 Փետրվարի 2005, 150 - Ն
ՑԱԾՐ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթները, ինչպես նաև հաշվի առնելով ցածր լարման էլեկտրասարքավորումների` մարդու կյանքի, առողջության և շրջակա միջավայրի վրա ազդեցության ռիսկի աստիճանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից
մեկ տարի հետո, բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետում նշված ներմուծվող ցածր լարման էլեկտրասարքավորումների հայերենով մակնշմանը ներկայացվող պահանջից, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման հրապարակման օրվանից 2 տարի հետո։