Կառավարության որոշումներ

18 Փետրվարի 2004, 163 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՍԱԼԼԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

             Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ   է.        Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Սալլիի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող  1525  հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝      

ա) 1524.4 հեկտարը, որից՝ 155  հեկտար վարելահող, 10 հեկտար բազմամյա տնկարկ, 319.4  հեկտար արոտ, 1040  հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 7.6  հեկտար վարելահողը՝ աճուրդով օտարելու համար.

բ) 0.6 հեկտար արոտը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման նպատակով օտարելու համար:               

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր