14 Հունվարի 2004, 15 - Ա
«ԲԵԿՈՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑՒԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Բեկոր» փակ բաժնետիրական ընկերությանն արտադրական կարիքների և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ մասնագիտացված կազմակերպություններին իրացման համար մինչև 2004 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել արդյունաբերական հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները՝
ամոնիտ 6 ԺՎ` 50 (հիսուն) հազ. կգ
ամոնիտ 6 ԺՎ փամփուշտ Փ32 մմ` 150 (հարյուր հիսուն) հազ. կգ
ճայթիչ քուղ` 700 (յոթ հարյուր) հազ. գծ. մ
կրակատար քուղ` 600 (վեց հարյուր) հազ. գծ. մ
ճայթիչ պարկուճ` 100 (հարյուր) հազ. հատ
էլեկտրական ճայթիչ` 200 (երկու հարյուր) հազ. հատ
2. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ սահմանված կարգով ապահովել «Բեկոր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացումը, փոխադրումը, պահեստավորումը և պահպանության անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին վաճառելու դեպքում «Բեկոր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ տրամադրելով տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին: