Կառավարության որոշումներ

23 Հոկտեմբերի 2008, 1200 - Ա

ԷԴԳԱՐ ԻՍԱԽԱՆՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Էդգար Հովիկի Իսախանյանին (ծնվ.` 1990 թ. մայիսի 22-ին, քաղ. Երևան, Նոր-Նորքի 1-ին զանգվ., Լվովյան փող., շենք 5, բն. 38), 2007 թվականին ընդունվել է Ռուսաստանի Դաշնության բարձր վարկանիշ ունեցող` Սանկտ Պետերբուրգի պետական ծառայության հյուսիս-արևմտյան ակադեմիան) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2012 թվականի գարնանային զորակոչը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից: