Կառավարության որոշումներ

2 Հոկտեմբերի 2008, 1182 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

2008 թվականի փետրվարի 9-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության` Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության բնականոն գործունեությունը Երևան քաղաքի Հալաբյան 41ա հասցեում ծավալելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2008 թվականի չորրորդ եռամսյակում լրացուցիչ հատկացնել 42000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):

Արխիվ

2024

2023