8 Հոկտեմբերի 2008, 1217 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 32,187.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով), որից`
1) 9 587.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Դեսինի փողոցի NN 45 և 47, Պրոմեթևս փողոցի NN 28 և 49 հասցեներում գտնվող 4 անավարտ բազմաբնակարան շենքերն ավարտելու համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացնելու նպատակով.
2) 13 700.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցին հարակից տարածքում գտնվող 9 անավարտ բազմաբնակարան շենքերն ավարտելու համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացնելու նպատակով.
3) 8 900.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի Շիրակացու փողոցի N 5 հասցեում գտնվող վթարային բազմաբնակարան շենքը վերակառուցելու համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացնելու նպատակով: