Կառավարության որոշումներ

23 Հոկտեմբերի 2008, 1204 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 11-րդ հոդվածին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մաuին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

2. Հայաuտանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության ձգաբանական փորձաքննությունների բաժնի լաբորատորիային հարող տարածքում հենապատեր, աստիճանավանդակ, հարթակներ, ջրահավաք հորեր կառուցելու, տարածքն ասֆալտապատելու և բարեկարգելու, ինչպես նաև ավտոտեխնիկական փորձաքննությունների բաժնի լաբորատորիայի արտաքին ու ներքին հարդարման, տանիքածածկի կառուցապատման և ներքին հաղորդակցուղիների մոնտաժման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաuտանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հատկացնել 11000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

3. Հայաuտանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` uույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը տրամադրել «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

4. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հատկացման մասով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը վերապահված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները փոխանցել Հայաuտանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: