10 Փետրվարի 2005, 138 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 882-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
որոշմամբ հաստատված կարգի`
ա) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Եթե բացակայում է օտարման ենթակա գույքը Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով գնահատելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը, ապա գույքը ենթակա է գնահատման գնահատող կազմակերպության (անկախ գնահատողի) կողմից».
բ) 17-րդ կետում «աճուրդը (մրցույթը) անցկացվում է հայտարարության հրապարակմանը հաջորդող 30-րդ օրվանից ոչ շուտ» բառերը փոխարինել «աճուրդն անցկացվում է հայտարարության հրապարակմանը հաջորդող 15-րդ օրվանից, իսկ մրցույթը`
30-րդ օրվանից ոչ շուտ» բառերով.
գ) 19-րդ կետից հանել «սույն կարգի 17-րդ կետով սահմանված կարգով» բառերը և նույն կետը «որոշմամբ» բառից հետո լրացնել «հրապարակված և (կամ) գույքի աճուրդով (մրցույթով) վաճառքի մասին հայտարարությամբ» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: