Կառավարության որոշումներ

10 Փետրվարի 2005, 136 - Ն

ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՍՏԻՔՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման 9-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ստեղծել Եվրամիության երկրներում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչի (կցորդի) հաստիք (նստավայրը՝ Բրյուսել) և Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչի (կցորդի) հաստիք (նստավայրը՝ Վաշինգտոն):

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ Եվրամիության երկրներում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչի (կցորդի) տեղակայումն ապահովել Բրյուսելում (Բելգիայի Թագավորությունում)` Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչի (կցորդի) տեղակայումը` Վաշինգտոնում (ԱՄՆ-ում)` Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: