Կառավարության որոշումներ

23 Հոկտեմբերի 2008, 1197 - Ն

«ԴԱԼԱՐԻԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածին և 64-րդ հոդվածի 2-րդ մասին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետին և 24-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը

ո ր ո շ ու մ է.

1. «Դալարիկի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Դալարիկի Հ. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Սահմանել, որ «Դալարիկի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդ է հանդիսանում «Դալարիկի Հ. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն), որին`

1) անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է «Դալարիկի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված 3291.6 հազ. դրամ սկզբնական արժեքով և 1000 (855) քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենքը, 1800 քառ. մետր հողատարածքը.

2) սեփականության իրավունքով հանձնվում է 3291.6 հազ. դրամ արժողությամբ գույք, որից` 1804.2 հազ. դրամ արժողությամբ հիմնական միջոցներ և 21.0 հազ. դրամ արժողությամբ արագամաշ առարկաներ:

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել կազմակերպության կանոնադրությունը` դրանում նախատեսելով դրույթ, համաձայն որի կազմակերպությանն ամրացված պետական գույքը վարձակալության հանձնելիս ստացված վարձավճարները կուղղվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

2) ապահովել սույն որոշման 2-րդ կետով սահմանված կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել նշված գույքի կազմը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը.

3) ապահովել «Դալարիկի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը` կազմակերպության միջոցների հաշվին:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման N 2 հավելվածի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկի «ՀՀ Արմավիրի մարզի ենթակայության դպրոցներ» բաժնի «Բաղրամյանի տարածաշրջան» ենթաբաժնի 2-րդ կետը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։