Կառավարության որոշումներ

25 Սեպտեմբերի 2008, 1196 - Ն

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԹԵՐՔՆԵՐՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել կենդանական ծագում ունեցող մթերքներում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակները` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` 6-ամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ սահմանված կենդանական ծագում ունեցող մթերքներում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակների որոշման ստանդարտները:

3. Կենդանական ծագում ունեցող մթերքներում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակների գերազանցումը համարել վտանգավոր` մարդու կյանքի և առողջության համար:

4. Սույն որոշման դրույթները չեն տարածվում կենդանիների վարակիչ հիվանդությունների յուրահատուկ իմունականխարգելման, բուժման կամ ախտորոշման նպատակով օգտագործվող անասնաբուժական կենսապատրաստուկների կամ դրանց կենսաբանական բաղադրամասերի վրա:

5. Սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից: