23 Հոկտեմբերի 2008, 1192 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1698-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը սահմանելու մասին» N 1698-Ն որոշմամբ սահմանված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 2-րդ կետում «հարկային ծառայության մարմնի կենտրոնական ապարատի» բառերը փոխարինել «վերադաս հարկային մարմնի» բառերով.
2) 3-րդ կետի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կարգի համաձայն վերադաս հարկային մարմնի հարկային վարչարարության ռազմավարության և պլանավորման, հարկ վճարողների սպասարկման, տվյալների մշակման և հարկման ընթացակարգերի, հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման, տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավաբանական, քննչական, օպերատիվ հետախուզության վարչությունների և անձնակազմի կառավարման գործառույթներ իրականացնող բաժնի ղեկավարներն իրենց ղեկավարած ստորաբաժանման աշխատողներից հարկային մարմնի ղեկավարին են ներկայացնում հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամի թեկնածուին, որը`».
3) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.
«դ) չի կարող լինել սույն կետում նշված ստորաբաժանման ղեկավարը (բացառությամբ հարկային ծառայության մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի նախագահի) կամ միաժամանակ հարկային մարմնի գանգատարկման կամ մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անդամ:».
4) 4-րդ կետում «հարկային ծառայության մարմնի կենտրոնական ապարատի» բառերը փոխարինել «վերադաս հարկային մարմնի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։