Կառավարության որոշումներ

8 Հոկտեմբերի 2008, 1190 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 771-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի «Պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 771-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Թույլատրել «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերությանը (հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, գ. Նորատուս) (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` 467705 հազ. դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում գտնվող` 20592.3 քառ. մետր մակերեսով և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ռադիոկայանի ավանում գտնվող` 87.3 քառ. մետր մակերեսով անշարժ գույքով (բացառությամբ ընկերության այն անշարժ գույքի, որը տեղակայված է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում չընդգրկված հողատարածքների վրա) և բազմամյա տնկարկներով (գնահատված արժեքը` 605 հազ. դրամ)` համաձայն հավելվածի, վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:».

2) որոշման 2-րդ կետը «գույքը» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ռադիոկայանի ավանում գտնվող գույքի,» բառերով.

3) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր`

«գ» պարբերությամբ.

«գ. որ մրցույթում հաղթողը բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց իր կողմից առաջարկված գինը պարտավոր է վճարել 7-ամյա ժամկետում, յուրաքանչյուր տարի` հավասարաչափ:».

4) որոշման 3-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությունում «վճարումից հետո» բառերը փոխարինել «առաջին վճարումը կատարելուց հետո» բառերով.

5) որոշման 4-րդ կետում «15924.6» թիվը փոխարինել «20592.3» թվով.

6) որոշման հավելվածի ցանկի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

1.

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանա­փա­կումների ցանկում ընդգրկված հո­ղա­տարածքների վրա տեղակայված ան­շարժ գույք (հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, գ. Նորատուս) և Հայաստանի Հանրա­պե­տու­թյան Կոտայքի մարզի Ռադիո­կայանի ավանում գտնվող` 87.3 քառ. մետր մակերեսով անշարժ գույք

48

20679.6

 

 

 

 

 
467705

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: