Կառավարության որոշումներ

16 Հոկտեմբերի 2008, 1183 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1716-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 958-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 3-ի N 681-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1716-Ն որոշմամբ հաստատված կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.2-րդ կետով.

«2.2. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Հայք» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Եթեր ստեղծագործական տուն» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 30-ի N 1413-Ն, 2006 թվականի դեկտեմբերի 14-ի N 1880-Ն և 2007 թվականի հուլիսի 19-ի N 958-Ն որոշումների:»։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի «Եթեր ստեղծագործական տուն» փակ բաժնետիրական ընկերությանը բաժնետոմսերի տնօրինման լիազորություններ վերապահելու, «Եթեր ստեղծագործական տուն» փակ բաժնետիրական ընկերության կազմից գույք առանձնացնելու, «Եթեր ստեղծագործական տուն» փակ բաժնետիրական ընկերությունը և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին» N 958-Ն որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։