2 Հոկտեմբերի 2008, 1156 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 957-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի «Երևան քաղաքի ճանապարհների թողունակության բարձրացման, կանգառ և կայանում կատարած տրանսպորտային միջոցներով երթևեկելի մասերի ծանրաբեռնվածության նվազեցման, հասարակական տրանսպորտի կանգառների կանոնակարգման և կահավորման ծրագիրը սահմանելու մասին» N 957-Ն որոշման N 2 հավելվածի ժամանակացույցում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 3-րդ կետի`
ա. «Միջոցառման անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Երևան քաղաքի տարածքում ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի հնարավոր տեղաբաշխման վայրերի, դրանց տեխնիկական հնարավորությունների և կազմակերպման ձևերի ուսումնասիրում և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը»,
բ. «Կատարման ժամկետը» սյունակում «2008 թ.» բառերը փոխարինել «2009 թ. 1-ին եռամսյակ» բառերով.
2) 7-րդ կետի «Միջոցառման անվանումը» սյունակը լրացնել «, այն համապատասխանեցնելով միջազգային գործող ստանդարտներին» բառերով.
3) 18-րդ կետի`
ա. «Միջոցառման անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի համալիր զարգացման ծրագրի մշակում` հաշվի առնելով հասարակական տրանսպորտի կազմակերպությունների կենտրոնացումը (խոշորացումը), պետական մասնաբաժնով հասարակական տրանսպորտի ընկերությունների հետայսու ստեղծման ռազմավարությունը, և այն ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը»,
բ. «Կատարման ժամկետը» սյունակում «2007 թ.» բառերը փոխարինել «2009 թ. 2-րդ եռամսյակ» բառերով.
4) 21-րդ կետի`
ա. «Միջոցառման անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Երևան քաղաքի վարչական տարածք մուտք գործող` կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների վերջնականգառների (կայանատեղերի) կանոնակարգում` դրանք սահմանելով քաղաքի մուտքերի մոտ, «ուսանողական», պատվերով, զբոսաշրջային փոխադրումներ իրականացնող ավտոբուսների` քաղաքի տարածքում շարժման ուղեգծերի կարգավորում` ապահովելով դրանց կայանումը ճանապարհափողոցային ցանցից դուրս թույլատրելի տարածքներում»,
բ. «Կատարման ժամկետը» սյունակում «2007-2008 թթ.» բառերը փոխարինել «2008-2009 թթ.» բառերով.
5) 9-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ և 28-րդ կետերի «Կատարման ժամկետը» սյունակը լրացնել «(շարունակաբար)» բառով.
6) ժամանակացույցը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 29-րդ և 30-րդ կետերով.
« |
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Կատարման ժամկետը |
Կատարողը (համակատարողը) |
Ֆինանսավորման |
| |
աղբյուրը |
ծավալը (մլն դրամ) |
| |||||
|
29. |
Ճանապարհային երթ—եկության անվտանգության ապահովման (տրանսպորտի) ոլորտը կարգա-վորող իրավական դաշտի (այդ թվում` գործող ստանդարտների) միջազգային չափանիշներին համապատասխանության ուսում-նասիրություն և օրենսդրական առաջարկությունները ՀՀ կառա-վարության քննարկմանը ներ-կայացնելը |
2008-2009 թթ. |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն (ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն) ՀՀ տարածքային կառավարման նախարարություն Երևանի քաղաքապետարան |
ծրագրային ֆինանսա-վորում |
|
|
|
30. |
Երևանի քաղաքապետարանին կից` տրանսպորտի կառավարման և երթևեկության անվտանգության ապահովման հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծում` մասնակից դարձնելով համապա-տասխան մասնագետներին, հասա-րակական կազմակերպությունների ներկայացուցիչներին |
2008 թ. |
Երևանի քաղաքապետարան |
|
|
|