8 Հոկտեմբերի 2008, 1154 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻԱՅՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՈՒ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ ԵՎ ՄԻԱՅՆ ՀՐԱՎԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԻՄԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ԾԱԳՈՒՄՈՎ ՀԱՅ ԵՎ ՈՐՈՇԱԿԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՅԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ ու հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա դիմելու իրավունք ունեցող պետությունների` ծագումով հայ և որոշակի կատեգորիայի այլ քաղաքացիների` հատուկ պայմաններով Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: