Կառավարության որոշումներ

18 Սեպտեմբերի 2008, 1124 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 471 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի N 471 որոշմամբ «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսության պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից 4.5 հեկտարը` համաձայն հավելվածի, փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` բնակելի և հասարակական կառուցապատման համար, որից` 3.3 հեկտար` «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դասախոսների համար բնակարանային շինարարության նպատակով:

2. «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսության հողերից 1.2 հեկտարը հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը` «Դատախազության դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության նոր վարչական և գիտաուսումնական մասնաշենքի շինարարության համար:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 27-ի «Հայկական գյուղատնտեսական ակադեմիան վերակազմակերպելու մասին» N 471 որոշմամբ հաստատված ցանկի «Բալահովիտ» ուսումնափորձնական տնտեսություն» բաժնում «274» թիվը փոխարինել «272.8» թվով:

4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ կետով ամրացվող հողամասի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքներն իրականացնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջոցների հաշվին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: