10 Փետրվարի 2005, 126 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 681 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի գործունեությունը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 3-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 681 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ`
ա) 30-րդ կետի առաջին պարբերությունում «հաստատություն» բառը փոխարինել «ստորաբաժանում» բառով.
բ) 32-րդ կետի «գ» ենթակետում «ռեկտորին է ներկայացնում» բառերը փոխարինել «ներկայացնում է» բառերով, իսկ նույն ենթակետը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «որոնք հաստատվում են ռեկտորի կողմից` համաձայնեցվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հետ» բառերով.
գ) 32-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» ենթակետով.
«զ) իրականացնում է ֆակուլտետի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ».
դ) 32-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «321-րդ» կետով.
«321. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը`
ա) ռեկտորի հետ համատեղ հաստատում է ռազմաբժշկական ֆակուլտետի հաստիքացուցակները, ռազմաբժշկական և զինվորական պատրաստության ավարտական ու պետական քննական հանձնաժողովների կազմերը, ինչպես նաև ֆակուլտետի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական և այլ անձնակազմի, կուրսանտների դրամական բավարարման, կրթաթոշակների, սննդի ու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման չափերը, որոնք հատկացվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից.
բ) իրականացնում է ֆակուլտետի կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ»:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում հաստատել ռազմաբժշկական ֆակուլտետի կանոնադրությունը:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` ռազմաբժշկական ֆակուլտետի ֆինանսավորման հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագիծը կազմելիս:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: