Կառավարության որոշումներ

16 Հոկտեմբերի 2008, 1187 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի օգոստոսի 25-ի ՆԿ-139-Ն կարգադրությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին հատկացնել 46253.2 հազ. դրամ` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում «Ներկայացուցչական ծախսեր» հոդվածով նախատեսված 15000.0 հազ. դրամից 14375.0 հազ. դրամը նախատեսվում է 2008 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի և անվտանգության հարցերով միջազգային համաժողովի անցկացման համար:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 2-րդ կետով սահմանված գումարի սահմաններում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի և անվտանգության հարցերով միջազգային համաժողովի անցկացման հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ նախապես համաձայնեցված ծախսերի նախահաշիվներին համապատասխան: