Կառավարության որոշումներ

10 Փետրվարի 2005, 119 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Հայաստանի ժողովրդական նվագարանների նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Հայաստանի ժողովրդական նվագարանների նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել 100.0 հազ. դրամ արժողությամբ գույք` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի:

3. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Հայաստանի ժողովրդական նվագարանների նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակը և առարկան մշակութային գործունեության իրականացումն է.

բ) Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Հայաստանի ժողովրդական նվագարանների նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևերով.

գ) Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Հայաստանի ժողովրդական նվագարանների նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` հրատարակչական գործ:

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Հայաստանի ժողովրդական նվագարանների նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը:

5. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Հայաստանի ժողովրդական նվագարանների նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը .

բ) ապահովել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Հայաստանի ժողովրդական նվագարանների նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.

գ) հաստատել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Հայաստանի ժողովրդական նվագարանների նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: