18 Փետրվարի 2004, 161 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԹԱՌԱԹՄԲԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Թառաթմբի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 983 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
ա) 980,9 հեկտարը, որից՝ 163.9 հեկտար վարելահող, 15 հեկտար բազմամյա տնկարկ, 2 հեկտար խոտհարք, 353 հեկտար արոտ, 447 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում՝ 5.6 հեկտար վարելահողը և 2 հեկտար խոտհարքը՝ աճուրդով օտարելու համար.
բ) 2.1 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ որպես տնամերձ աճուրդով օտարելու համար: