Կառավարության որոշումներ

2 Հոկտեմբերի 2008, 1177 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 2040-Ա ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 958-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, 71-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և

75-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Շենքեր և տարածքներ հանձնելու մասին» N 2040-Ա որոշման 1-ին կետի «գ» ենթակետից հանել «մեկամսյա ժամկետում» բառերը:

2. Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Մարտունու բժշկական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը գույք ամրացնելու մասին» N 958-Ա որոշման 4-րդ կետը:

Արխիվ

2024

2023