16 Հոկտեմբերի 2008, 1173 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2409-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին և Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրերի (2KR) տնօրինման շրջանակներում գոյացած Գործընկերային հիմնադրամին գումար հատկացնելու մասին» N 2409-Ա որոշման մեջ «5,9 մլն», «100 մլն» և «630 մլն դրամը» բառերը համապատասխանաբար փոխարինել «7,5 մլն», «40 մլն» և «830 մլն դրամը» բառերով: