Կառավարության որոշումներ

16 Հոկտեմբերի 2008, 1164 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` անվճարունակության գործերով կառավարիչներ Հայկ Թարփոշյանին` 120.0 հազ. դրամ, Հովհաննես Եղյանին` 30.0 հազ. դրամ, Հրաչիկ Գևորգյանին` 30.0 հազ. դրամ, Կարեն Ասատրյանին` 60.0 հազ. դրամ և Արման Սարգսյանին` 120.0 հազ. դրամ վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 360.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):