10 Փետրվարի 2005, 109 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱԿԵՐՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Հուշակերտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության 0.9 հեկտար հողերը, որից` 0.8 հեկտար վարելահող, 0.1 հեկտար այլ հողեր փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, այդ թվում`
0.8 հեկտարը` բնակելի կառուցապատման համար աճուրդով օտարելու, իսկ 0.1 հեկտարը` հասարակական կառուցապատման համար: