Կառավարության որոշումներ

10 Փետրվարի 2005, 107 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ՝ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս՝ մարզի վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի 9951 հեկտար հողերը փոխադրել՝

ա) 9949.7 հեկտարը, որից` 60 հեկտար խոտհարք, 5610 հեկտար արոտ, 4279.7 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա.

բ) 1.3 հեկտար այլ հողեր` էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հողմաէլեկտրակայան կառուցելու և օժանդակ կառույցների շինարարության համար:

2. Գծային ենթակառուցվածքն այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերով անցնելու դեպքում սահմանել սերվիտուտի իրավունք: