8 Հոկտեմբերի 2008, 1153 - Ա
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ
կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Ներսիսյան վարժարանի 4-հարկանի հանրակացարանային մասնաշենքի ընդհանուր օգտագործման սանհանգույցների հիմնանորոգման խնդիրը հրատապ լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին 2008 թվականի 4-րդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին հատկացնել 29.5 մլն դրամ, որից`
1) 28.0 մլն դրամ` Վաղարշապատ քաղաքի Ներսիսյան վարժարանի 4-հարկանի հանրակացարանային մասնաշենքի ընդհանուր օգտագործման սանհանգույցների հիմնանորոգման համար (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով).
2) 1.5 մլն դրամ` նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման
1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված գումարը հատկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կողմից աշխատանքների իրականացման նախագծանախահաշվային փաստաթղթերը սահմանված կարգով ներկայացվելու դեպքում: