25 Սեպտեմբերի 2008, 1151 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾՔՈՎ ԵՎ ԳՈՒՅՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Էրեբունի Պլազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից 2008 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2009 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով վարձակալել Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող շենքի հինգերորդ հարկից` մինչև 546.8 քառ. մետր մակերեսով գրասենյակային տարածքը և այն նույն ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Սույն որոշման 1-ին կետից բխող` 2008 թվականի պարտավորությունների կատարումն ապահովելու, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հատկացնել համապատասխանաբար 17499.3 հազ. դրամ և 25000 դրամ` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գույք և սարքավորումներ» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետից բխող` 2009 թվականի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում նախատեսել 69.997 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գույք և սարքավորումներ» հոդվածով):
4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում ապահովել «Էրեբունի Պլազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի ենթավարձակալության պայմանագրի կնքումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկշաբաթյա ժամկետում ապահովել այդ տարածքը «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու պայմանագրի կնքումը:
5. Սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վերանորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 4500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով):
6. Գրասենյակային գույք և տեխնիկա ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 17000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, որից` 15800.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով, և 1200.0 հազ. դրամ` «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով: