Կառավարության որոշումներ

8 Հոկտեմբերի 2008, 1150 - Ա

«ՍԱՆԱՐԵ-ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ ենթակետին և 7-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Ուժը կորցրած ճանաչել «Սանարե-Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն) և գործունեության իրականացման վայրը (հասցեն)` քաղ. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փող., 23/13ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 708-Ա որոշմամբ տրված հոգեմետ նյութերի առևտրի լիցենզիան: