Կառավարության որոշումներ

13 Հունվարի 2005, 103 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Երևանի անասնաբուժության, անասնաբուծության քաղաքային կենտրոն», «Հանրապետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն», «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Արմավիրի մարզային կենտրոն», «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Տավուշի մարզային կենտրոն», «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Արագածոտնի մարզային կենտրոն», «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Շիրակի մարզային կենտրոն», «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Սևանի տարածաշրջանային կենտրոն», «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Կոտայքի մարզային կենտրոն», «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Սյունիքի մարզային կենտրոն», «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Լոռու մարզային կենտրոն», «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Մարտունու տարածաշրջանային կենտրոն», «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Վայոց ձորի մարզային կենտրոն» և «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Արարատի մարզային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է սույն որոշման 1-ին կետում նշված պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը և դրանց իրավունքներն ու պարտականություններն անցնում են «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` փոխանցման ակտերին համապատասխան:

3. Սահմանել, որ «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա) կենդանիների հիվանդությունների (այդ թվում` թռչունների, մուշտակամորթ գազանների, ձկների և մեղուների) լաբորատոր ախտորոշման սահմանումը,

բ) վարակիչ հիվանդություններով կամ նյութափոխանակման խախտումների և օրգանիզմի գործունեության այլ շեղումների հետ կապված հիվանդություններով հիվանդ կենդանիների, ինչպես նաև կենդանիների զանգվածային հիվանդությունների պատճառների հայտնաբերումը,

գ) կենդանական ծագում ունեցող մթերքի (միս, կաթ, ձու, մեղր, պահածոներ) և հումքի փորձաքննության կազմակերպումը,

դ) օտարերկրյա պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցումը կանխելու, պետական անասնաբուժական հսկման ենթակա բեռների փոխադրումների ժամանակ անասնաբուժասանիտարական պահանջների ապահովումը,

ե) սերոմոնիտորինգի աշխատանքների կազմակերպումը, աշխատանքների ամփոփումը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն հաշվետվություններ ներկայացնելը,

զ) շիճուկաբանական հետազոտություններ իրականացնելը:

4. Թույլատրել «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) կենդանական ծագում ունեցող մթերքի և հումքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացում,

բ) լաբորատոր և այլ մեթոդներով կենդանիների հիվանդությունների ախտորոշում,

գ) բակտերիոլոգիական հետազոտությունների իրականացում,

դ) անասնաբուժական խորհրդատվության մատուցում,

ե) պետական պատվերում չընդգրկված գյուղատնտեսական կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների բուժում,

զ) վարակակիր անասնապահական օբյեկտների ախտահանում,

է) գյուղատնտեսական կենդանիների կլինիկական զննումների և հետազոտությունների իրականացում:

5. «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի, 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

6. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

ա) եռամսյա ժամկետում հաստատել «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, միաձուլման պայմանագիրը, փոխանցման ակտերն ու սեփականության իրավունքով նրան հանձնվող և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը.

բ) «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023