2 Հոկտեմբերի 2008, 1130 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1133-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1133-Ն որոշման 3-րդ կետի պահանջները և Երևանի քաղաքապետարանի պետական սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովի կողմից 2008 թվականի մարտի 13-ին և 14-ին կայացված` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռք բերողների մրցույթի արդյունքները` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի «Երևան քաղաքի Լեոյի փողոցի N 1 հասցեի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 1133-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի ձեռք բերող է հանդիսանում «Անռոման» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը».
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը։
2. Երևանի քաղաքապետին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո որոշումը պատշաճ ձևով ուղարկել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքում uեփականության և պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: