10 Փետրվարի 2005, 100 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-ի N 230 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի (ինչպես նաև դրանց փոխարինող հաստատագրված վճարների) և բնապահպանական վճարի վճարման կարգի մասին» N 230 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
ա) որոշման առաջին պարբերությունում`
«7-րդ հոդվածի երկրորդ մասին» բառերը փոխարինել «8-րդ հոդվածի 1-ին մասին» բառերով,
«10-րդ հոդվածի 2-րդ կետին» բառերից հետո լրացնել «և 11-րդ հոդվածի 3-րդ կետին» բառերով.
բ) որոշմամբ հաստատված կարգի`
1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքներից ու տրանսպորտային միջոցներից օրենքով սահմանված դեպքերում և չափով գանձվող ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի (ինչպես նաև դրանց փոխարինող հաստատագրված վճարների) ու բնապահպանական վճարի վճարման կարգը»,
2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից ֆիզիկական անձանցից ու կազմակերպություններից (այսուհետ՝ ներմուծող) ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսատուրքի (ինչպես նաև դրանց փոխարինող հաստատագրված վճարների) և բնապահպանական վճարի գանձումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ապրանքների ու տրանսպորտային միջոցների ներմուծման օրվանից 10 օրվա ընթացքում` բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերության մեջ նշված դեպքի:
Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից Հայաստանի Հանրապետության օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարը հաշվարկվում և գանձվում է Հայաստանի Հանրապետության տարածք դրանց մուտք գործելու պահին»,
5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Ընդ որում, ներմուծվող ապրանքներից և տրանսպորտային միջոցներից գանձվող բնապահպանական վճարը, անկախ ներմուծումից հետո այդ ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ռեժիմի փոփոխություններից, հաշվարկվում և գանձվում է մաքսային սահմանով յուրաքանչյուր մուտքի համար` մեկ անգամ»: