18 Փետրվարի 2004, 160 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԵՇԱՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Այգեշատի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող 196.5 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել՝
ա) 194.9 հեկտարը, որից` 48.1 հեկտար վարելահող, 146.8 հեկտար այլ հողեր՝ գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 18.1 հեկտար վարելահողը` աճուրդով օտարելու համար.
բ) 1.6 հեկտար վարելահողը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա` աճուրդով օտարելու համար: