2 Հոկտեմբերի 2008, 1128 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 345-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի «Ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների, դրանց նախագծերի և այլ փաuտաթղթերի փորձաքննության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաuտատելու մաuին» N 345-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում, 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում, որոշման N 1 հավելվածի վերնագրում, 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերում, 5-րդ կետի «գ», «դ», «ե», «զ» ենթակետերում, 6-րդ, 7-րդ կետերում, 7-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում, 10-րդ, 11-րդ, 12-րդ կետերում, հայտի ձևի վերնագրում, N 2 հավելվածի լիցենզիայի ձևի վերնագրում «օբյեկտների» բառից հետո հանել «, դրանց» բառը.
2) կարգի 5-րդ կետի «զ» ենթակետից հանել «և դրա մասին փորձաքննական եզրակացությունը» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: