Կառավարության որոշումներ

21 Օգոստոսի 2008, 1114 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐՍՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հիմնանորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 25750.0 հազ. դրամ, այդ թվում` շինարարական աշխատանքների համար` 25000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով), և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար` 750.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)` համաձայն N 5 հավելվածի:

3. Սահմանել, որ`

1) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2008 թվականի մարտի 3-ին կնքված N ԱՇՁԲ-08/74 պետական կապալի պայմանագրով նախատեսված Մեղրաշեն-Փանիկ-Անուշավան-Գետափի (Արթիկ) ավտոճանապարհի` 265410.875 հազ. դրամ արժեքով հիմնանորոգման աշխատանքներն ամբողջությամբ պետք է կատարվեն 2008 թվականին` պայմանով, որ կատարված աշխատանքները 2008 թվականին կֆինանսավորվեն 183996.928 հազ. դրամի չափով, իսկ մնացած 81413.947 հազ. դրամը կհատկացվի 2009 թվականի ընթացքում.

2) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2008 թվականի փետրվարի 28-ին կնքված N ԱՇՁԲ-08/75 պետական կապալի պայմանագրով նախատեսված Կապան-Վաչագան ավտոճանապարհի` 245861.7 հազ. դրամ արժեքով հիմնանորոգման աշխատանքներն ամբողջությամբ պետք է կատարվեն 2008 թվականին՝ պայմանով, որ կատարված աշխատանքները 2008 թվականին կֆինանսավորվեն 229999.998 հազ. դրամի չափով, իսկ մնացած 15861.702 հազ. դրամը կհատկացվի 2009 թվականի ընթացքում.

3) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2008 թվականի մարտի 5-ին կնքված N ԱՇՁԲ-08/76 պետական կապալի պայմանագրով նախատեսված Տ-5-4 պետխճուղի-Գոգարան-Շիրակամուտ ավտոճանապարհի պետխճուղի-Գոգարան (Սպիտակ) հատվածի 248409.0 հազ. դրամ արժեքով հիմնանորոգման աշխատանքներն ամբողջությամբ պետք է կատարվեն 2008 թվականին` պայմանով, որ կատարված աշխատանքները 2008 թվականին կֆինանսավորվեն 218618.921 հազ. դրամի չափով, իսկ մնացած 29790.079 հազ. դրամը կհատկացվի 2009 թվականի ընթացքում.

4) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2008 թվականի մարտի 3-ին կնքված N ԱՇՁԲ-08/77 պետական կապալի պայմանագրով նախատեսված Սպանդարյան-Արևշատ-Մեծ Մանթաշ (Արթիկ) ավտոճանապարհի` 378711.841 հազ. դրամ արժեքով հիմնանորոգման աշխատանքներն ամբողջությամբ պետք է կատարվեն 2008 թվականին՝ պայմանով, որ կատարված աշխատանքները 2008 թվականին կֆինանսավորվեն 183116.778 հազ. դրամի չափով, իսկ մնացած 195595.063 հազ. դրամը կհատկացվի 2009 թվականի ընթացքում.

5) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2008 թվականի փետրվարի 27-ին կնքված N ԱՇՁԲ-08/81 պետական կապալի պայմանագրով նախատեսված Տ-8-49, ՊԽ/Մ-2/-Դավիթ Բեկ ավտոճանապարհի կմ4 152-կմ5 252 (Կապան) հատվածի 96001.180 հազ. դրամ արժեքով հիմնանորոգման աշխատանքներն ամբողջությամբ պետք է կատարվեն 2008 թվականին` պայմանով, որ կատարված աշխատանքները 2008 թվականին կֆինանսավորվեն 40000.0 հազ. դրամի չափով, իսկ մնացած 56001.180 հազ. դրամը կհատկացվի 2009 թվականի ընթացքում.

6) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2008 թվականի փետրվարի 27-ին կնքված N ԱՇՁԲ-08/82 պետական կապալի պայմանագրով նախատեսված Տ-10-22 Նոյեմբերյան-Դովեղ-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի կմ0 800-կմ3 500 հատվածի` 137013.008 հազ. դրամ արժեքով հիմնանորոգման աշխատանքներն ամբողջությամբ պետք է կատարվեն 2008 թվականին՝ պայմանով, որ կատարված աշխատանքները 2008 թվականին կֆինանսավորվեն 123794.759 հազ. դրամի չափով, իսկ մնացած 13218.249 հազ. դրամը կհատկացվի 2009 թվականի ընթացքում.

7) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2008 թվականի մարտի 4-ին կնքված N ԱՇՁԲ-08/136 պետական կապալի պայմանագրով նախատեսված Տ-2-54 Հանրապետական-Վեդու գ/գ-բանավան-հանրապետական ավտոճանապարհի 3 կմ հատվածի` 113497.742 հազ. դրամ արժեքով հիմնանորոգման աշխատանքներն ամբողջությամբ պետք է կատարվեն 2008 թվականին՝ պայմանով, որ կատարված աշխատանքները 2008 թվականին կֆինանսավորվեն 40000.0 հազ. դրամի չափով, իսկ մնացած 73497.742 հազ. դրամը կհատկացվի 2009 թվականի ընթացքում.

8) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2008 թվականի փետրվարի 29-ին կնքված N ԱՇՁԲ-08/78 պետական կապալի պայմանագրով նախատեսված Տ-4-61, ՊԽ(Մ-14)-Դրախտիկ (հատված Մ-14-Դրախտիկ) ավտոճանապարհի` 183797.71 հազ. դրամ արժեքով հիմնանորոգման աշխատանքներն ամբողջությամբ պետք է կատարվեն 2008 թվականին` պայմանով, որ կատարված աշխատանքները 2008 թվականին կֆինանսավորվեն 143901.244 հազ. դրամի չափով, իսկ մնացած 39896.466 հազ. դրամը կհատկացվի 2009 թվականի ընթացքում.

9) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2007 թվականի փետրվարի 16-ին կնքված N ԱՇՁԲ-07/34 պետական կապալի պայմանագրով նախատեսված Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի կմ168 700-կմ174 240 (քաղ. Տաշիրի մեջ) հատվածի` 377388.1 հազ. դրամ արժեքով հիմնանորոգման աշխատանքներն ամբողջությամբ պետք է կատարվեն 2008 թվականին` պայմանով, որ կատարված աշխատանքները 2008 թվականին կֆինանսավորվեն 300000.0 հազ. դրամի չափով, իսկ մնացած 77388.1 հազ. դրամը կհատկացվի 2009 թվականի ընթացքում.

10) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2008 թվականի մարտի 3-ին կնքված N ԱՇՁԲ-08/70 պետական կապալի պայմանագրով նախատեսված Հ-26, Մ-4-Ենոքավան-Կարմիր գյուղ-Մ-16 (հատված Մ-4-Ենոքավան) ավտոճանապարհի` 561419.396 հազ. դրամ արժեքով հիմնանորոգման աշխատանքներն ամբողջությամբ պետք է կատարվեն 2008 թվականին` պայմանով, որ կատարված աշխատանքները 2008 թվականին կֆինանսավորվեն 394599.414 հազ. դրամի չափով, իսկ մնացած 166819.982 հազ. դրամը կհատկացվի 2009 թվականի ընթացքում.

11) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2008 թվականի փետրվարի 27-ին կնքված N ԱՇՁԲ-08/84 պետական կապալի պայմանագրով նախատեսված Տ-10-32, հան. ճանապարհ-Ոսկեպար (Նոյեմբերյան) ավտոճանապարհի` 105130.938 հազ. դրամ արժեքով հիմնանորոգման աշխատանքներն ամբողջությամբ պետք է կատարվեն 2008 թվականին` պայմանով, որ կատարված աշխատանքները 2008 թվականին կֆինանսավորվեն 90261.231 հազ. դրամի չափով, իսկ մնացած 14869.707 հազ. դրամը կհատկացվի 2009 թվականի ընթացքում.

12) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2008 թվականի մարտի 5-ին կնքված N ԱՇՁԲ-08/87 պետական կապալի պայմանագրով նախատեսված Անուշավան-Արթիկ (Արթիկ) ավտոճանապարհի` 163870.188 հազ. դրամ արժեքով հիմնանորոգման աշխատանքներն ամբողջությամբ պետք է կատարվեն 2008 թվականին՝ պայմանով, որ կատարված աշխատանքները 2008 թվականին կֆինանսավորվեն 137993.384 հազ. դրամի չափով, իսկ մնացած 25876.804 հազ. դրամը կհատկացվի 2009 թվականի ընթացքում.

13) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2008 թվականի մարտի 4-ին կնքված N ԱՇՁԲ-08/131 պետական կապալի պայմանագրով նախատեսված Հ-32, Գյումրի-Կապս-Ամասիա-ՊԽ(Մ-1) (հատված Գյումրի-Կապս) ավտոճանապարհի` 577606.07 հազ. դրամ արժեքով հիմնանորոգման աշխատանքներն ամբողջությամբ պետք է կատարվեն 2008 թվականին՝ պայմանով, որ կատարված աշխատանքները 2008 թվականին կֆինանսավորվեն 339043.69 հազ. դրամի չափով, իսկ մնացած 238562.38 հազ. դրամը կհատկացվի 2009 թվականի ընթացքում:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) համաձայնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի կողմից սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանագրերում առաջարկվող փոփոխություններին.

2) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել նշված աշխատանքների գծով սահմանված կարգով ներկայացվող փորձագիտական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության դեպքում:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի նախագծում ընդգրկել`

1) Մեղրաշեն-Փանիկ-Անուշավան-Գետափի (Արթիկ) ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման մնացորդային արժեքը` 81413.947 հազ. դրամ.

2) Կապան-Վաչագան ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման մնացորդային արժեքը՝ 15861.702 հազ. դրամ.

3) Տ-5-4 պետխճուղի-Գոգարան-Շիրակամուտ ավտոճանապարհի պետխճուղի-Գոգարան (Սպիտակ) հատվածի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման մնացորդային արժեքը՝ 29790.079 հազ. դրամ.

4) Սպանդարյան-Արևշատ-Մեծ Մանթաշ (Արթիկ) ավտոճանապարհի հատվածի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման մնացորդային արժեքը` 195595.063 հազ. դրամ.

5) Տ-8-49, ՊԽ/Մ-2/-Դավիթ Բեկ ավտոճանապարհի կմ4 152-կմ5 252 (Կապան) հատվածի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման մնացորդային արժեքը՝ 56001.180 հազ. դրամ.

6) Տ-10-22 Նոյեմբերյան-Դովեղ-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի կմ 0 800-կմ3 500 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման մնացորդային արժեքը՝ 13218.249 հազ. դրամ.

7) Տ-2-54 հանրապետական-Վեդու գ/գ-բանավան-հանրապետական ավտոճանապարհի 3 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման մնացորդային արժեքը՝ 73497.742 հազ. դրամ.

8) Տ-4-61, ՊԽ(Մ-14)-Դրախտիկ (հատված Մ-14-Դրախտիկ) ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման մնացորդային արժեքը` 39896.466 հազ. դրամ.

9) Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի կմ168

700-կմ174 240 (քաղ. Տաշիրի մեջ) հատվածի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման մնացորդային արժեքը` 77388.1 հազ. դրամ.

10) Հ-26, Մ-4-Ենոքավան-Կարմիր գյուղ-Մ-16 (հատված Մ-4-Ենոքավան) ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման մնացորդային արժեքը` 166819.982 հազ. դրամ.

11) Տ-10-32, հան. ճանապարհ-Ոսկեպար (Նոյեմբերյան) ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման մնացորդային արժեքը` 14869.707 հազ. դրամ.

12) Անուշավան-Արթիկ (Արթիկ) ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման մնացորդային արժեքը` 25876.804 հազ. դրամ.

13) Հ-32, Գյումրի-Կապս-Ամասիա-ՊԽ(Մ-1) (հատված Գյումրի-Կապս) ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման մնացորդային արժեքը` 238562.38 հազ. դրամ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։