28 Օգոստոսի 2008, 1101 - Ն
ԱՎՏՈԳԱԶԱԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՃՆՇԱԿԱՅԱՆՆԵՐԻ (ԱԳԼՃԿ) ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ինչպես նաև ելնելով ավտոգազալիցքավորման ճնշակայանների աշխատողների և սպառողների համար անվտանգ պայմանների ապահովման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան:
3. Մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու պահը գործող ԱԳԼՃԿ-ներ շահագործող անձինք պարտավոր են 12 ամսվա ընթացքում կառուցման և շահագործ-ման պահանջները համապատասխանեցնել սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին` բացառությամբ սույն տեխնիկական կանոնակարգի 19-րդ կետով սահմանված պահանջների, որոնց համապատասխանեցումը պետք է կատարվի սույն տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու պահից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո: