11 Սեպտեմբերի 2008, 1119 - Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ» ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ԿԱՅԱՐԱՆԻՆ ՀԱՐԱԿԻՑ` 855 ՔԱՌ. ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հաuարակության և պետության կարիքների համար uեփականության oտարման մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 4-րդ, 7-րդ ու 18-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սույն որոշման հավելվածում նշված տարածքում իրականացվող քաղաքաշինական ծրագրի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է oտարվող uեփականության uեփականատերերի շահերից, քանի որ`
ա. կառավարական շենքերը քաղաքաշինական առումով խիստ կենտրոնացված են և տեղակայված Հանրապետության հրապարակում ու դրան հարակից հատվածներում,
բ. հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում կատարված փոփոխությունները, որոնց արդյունքում գրասենյակային նոր տարածքների, այսինքն` կառավարական կառույցների ստեղծման անհրաժեշտություն է առաջացել, որոնք էլ կհանդիսանան կառավարական շենքերի ամբողջական, օրգանական շարունակությունը:
2. Սահմանել, որ`
1) uույն որոշման 1-ին կետում նշված տարածքը ձեռք բերող է հանդիuանում Հայաuտանի Հանրապետությունը, որի անունից հանդեu է գալիu Երևանի քաղաքապետարանը.
2) նախատեսված օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և իրականացման համար պատասխանատու պետական մարմինը Երևանի քաղաքապետարանն է.
3) բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա uեփականության oբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և uեփականության oտարման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը.
4) uեփականության oտարման գործընթացն uկuելու վերջնական ժամկետը 2009 թվականի հունվարի 1-ն է.
5) բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա uեփականության oբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ uահմանված կարգով և որոշմամբ uահմանված նկարագրության արձանագրության oրինակելի ձևով:
3. Երևանի քաղաքապետին uույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-oրյա ժամկետում որոշումը պատշաճ ձևով ուղարկել oտարվող uեփականության uեփականատերերին և oտարվող uեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը: