Կառավարության որոշումներ

18 Սեպտեմբերի 2008, 1113 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 585-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 585-Ա որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ընդ որում, նշված քաղաքներում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց կողմից բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով` ֆինանսական աջակցությամբ բնակարանային խնդիրները լուծելու իրենց իրավունքից հրաժարվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացվող 500.000.0 հազ. դրամի սահմաններում լուծել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի գյուղական համայնքում Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ հաստատված կարգի համաձայն բնակարան ստանալու համար 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ հաշվառված անձանց բնակարանային խնդիրները: