Կառավարության որոշումներ

18 Փետրվարի 2004, 159 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՏԱԼՎՈՐԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ  է.        Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Տալվորիկի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման՝ համաձայն հավելվածի, և  համայնքի վարչական տարածքում գտնվող՝ պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերից 886,6 հեկտարը, որից` 733.5 հեկտար վարելահող, 153 հեկտար արոտ և 0.1 հեկտար այլ հողեր փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 200 հեկտար վարելահողը` աճուրդով օտարելու համար: