2 Հոկտեմբերի 2008, 1111 - Ա
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` անվճարունակության գործերով կառավարիչներ Ջանիբեկ Դավթյանին` 90.0 հազ. դրամ, Սոֆյա Դավթյանին` 30.0 հազ. դրամ, Սամվել Անտոնյանին` 60.0 հազ. դրամ, Հակոբ Ասոյանին` 210.0 հազ. դրամ, Արամայիս Իսպիրյանին` 60.0 հազ. դրամ, Համլետ Նաջարյանին` 150.0 հազ. դրամ, Ռուբեն Խալաթյանին` 30.0 հազ. դրամ, Ավետիս Ռոստոմյանին` 30.0 հազ. դրամ, Աշոտ Տեր-Վարդանյանին` 30.0 հազ. դրամ, Գրիշա Հասրաթյանին` 30.0 հազ. դրամ և Բելլա Հակոբյանին` 120.0 հազ. դրամ վճարելու նպատակով Երևանի քաղաքացիական դատարանին 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 840.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):