2 Հոկտեմբերի 2008, 1110 - Ա
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի
5-րդ մասի պահանջներին համապատասխան` անվճարունակության գործերով կառավարիչներ Արթուր Սարգսյանին` 30.0 հազ. դրամ, Սաղաթել Ալեքսանյանին` 60.0 հազ. դրամ, Սեյրան Հովհաննիսյանին` 90.0 հազ. դրամ, Ֆրունզիկ Լալայանին` 30.0 հազ. դրամ, Ժիրայր Արաբյանին` 90.0 հազ. դրամ, Արսեն Չիտչյանին` 30.0 հազ. դրամ, Աշոտ Տեր-Վարդանյանին` 30.0 հազ. դրամ, Համլետ Նաջարյանին` 30.0 հազ. դրամ և Հրաչիկ Գևորգյանին` 30.0 հազ. դրամ վճարելու նպատակով Հյուսիսային քաղաքացիական դատարանին 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 420.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):