2 Հոկտեմբերի 2008, 1107 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2008 ԹՎԱԿԱՆԻՆ ՍՏԱՑՎԱԾ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՆԽԻԿ ՁԵՎՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության կողմից 2008 թվականին ստացված արտաբյուջետային միջոցների հաշվին կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները՝ համաձայն հավելվածի: